գլխավոր Իրադարձային Վեհափառ Հայրապետը առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ.Մայր Աթոռ

Վեհափառ Հայրապետը առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ.Մայր Աթոռ

Վեհափառ Հայրապետը առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ, որոնց արդյունքում կհստակեցվի այս ձևաչափով հանդիպումների շարունակությունը: «Փաստինֆո»-ին այս մասին ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Եսայի քահանա Արթենյանը՝ արձագանքելով Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարությանը, որ իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը՝ Արցախի ու Հայաստանի նախկին նախագահների մասնակցությամբ, սպառված է:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության առաջին, երկրորդ և երրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել էին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Հանդիպումից հետո Մայր Աթոռը հաղորդագրություն տարածեց, որ որոշում է կայացվել շարունակել հանդիպումները:Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը, սակայն, երեկ հայտարարեց, որ այս հարթակն այլևս սպառված է համարում: