գլխավոր Մամուլի տեսություն Մինչև համոզված չլինեն, որ զոհված է, չեն կարող հրապարակել․ Գագիկ Մելքոնյանը՝ զոհվածների...

Մինչև համոզված չլինեն, որ զոհված է, չեն կարող հրապարակել․ Գագիկ Մելքոնյանը՝ զոհվածների անունները չհրապարակելու մասին․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Ինչո՞ւ մինչ օրս չեն հրապարակվում զոհված տղաների ցուցակները` անուն առ անուն, ինչպես որ 44-օրյա պատերազմի ժամանակ: Հարցի պատասխանը փորձել ենք ստանալ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանից, ով այսպես պատճառաբանեց. «Պատճառը չգիտեմ, միայն մեկ բան գիտեմ, որ երբ 44-օրյա պատերազմի ժամանակ ցուցակները հրապարակում էին, ամբողջ ժողովրդին պահում էին սարսափի մեջ: Կան անհետ կորածներ: Օրինակ, երկու օր առաջ Ջերմուկ վերադարձան մեկ սպա եւ մեկ սերժանտ: Եվ եթե այդ երկուսի անունը զոհվածների մեջ գրված լիներ, ինչ պատմության մեջ էին ընկնելու: Դրա համար մինչեւ համոզված չլինեն, որ զոհված է, չեն կարող հրապարակել»:

Նման բացատրությունը բանի պետք չէ, քանի որ իշխանությունները կարող են հրապարակել այն անձանց անունները, ովքեր հաստատված են, որ զոհվել են եւ այդ մասին ծանուցել են նրանց հարազատներին:

Իսկ զոհերի անունները չհրապարակելը կարող է շատ պարզ բացատրություն ունենա: Կպարզվի, որ զոհերի թիվը շատ ավելի մեծ է, քան այն, որը ներկայացվում է: Իսկ դա հաստատ կպարզվի, քանի որ այն զոհերի հարազատները, որոնց անունները ցուցակներում չկան, պարզապես կշտապեն բարձրաձայնել այդ մասին: Ու քանի դեռ այս ենթադրությունն իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում հերքել եւ զոհերի տվյալները չներկայացնելու այլ համոզիչ բացատրություն գտնել, ապա մնում է մտածել, որ հենց ասվածն է իրականությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։