գլխավոր Քաղաքականություն Հարցրեք Մայր աթոռից. Քոչարյանի գրասենյակը` Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարության մասին

Հարցրեք Մայր աթոռից. Քոչարյանի գրասենյակը` Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարության մասին

ՀՀ առաջին նախագահի հայտարարությունների նկատմամբ վերաբերմունք ավելի լավ կլինի` Մայր աթոռն արտահայտի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։

Հայտնել ենք, որ Տեր–Պետրոսյանը, անդրադառնալով Ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնած հարթակին (վեհափառի հանդիպումները Հայաստանի և Արցախի նախագահների հետ), նշել էր, որ ՀԺ–ի այսօրվա հրապարակումից հետո դրա անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել։

«Ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնած հանդիպումների մասին մասնակիցներից մեկի մեկնաբանության նկատմամբ վերաբերմունք ավելի կոռեկտ կլինի` հարցնեք Մայր աթոռից: Անանուն աղբյուրներին հղումներ պարունակող հոդվածներ չեմ մեկնաբանում, որքան էլ դա հրապարակված լինի որևէ պաշտոնյայի ընտանեկան թերթում»,– ասել է Միկոյանը։