գլխավոր Իրադարձային Պարզվել է Իսակովի պողոտայում վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը․ Shamshyan.com (տեսանյութ)

Պարզվել է Իսակովի պողոտայում վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը․ Shamshyan.com (տեսանյութ)

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, պարզվել է  հոկտեմբերի 1-ին Երևանում վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը։

Նա Եղվարդ քաղաքի բանկիչ, 37-ամյա Ռաֆիկ Հարությունյանն էր, ով Երևանի բնակիչ 51-ամյա Կարեն Շ․-ի կողմից վարած Lexus-ով վրաերթի ենթարկվելու հետևանքով տեղում մահացել էր։  

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Կարեն Շ․-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում, «Արգավանդ» կաhույքի սրահի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով անցնող տղամարդ հետիոտնին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։