գլխավոր Իրադարձային Tesla–ի բաժնետոմսերն ընկել են այն բանից հետո, երբ Մասկը խոսել է ՌԴ–ի...

Tesla–ի բաժնետոմսերն ընկել են այն բանից հետո, երբ Մասկը խոսել է ՌԴ–ի և Ուկրաինայի մասին

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկն Ուկրաինայում հակամարտության կարգավորման իր տեսլականն է առաջարկել՝ պահպանելով Ղրիմը Ռուսաստանի կազմում և Դոնբասում, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում ՄԱԿ-ի հսկողության ներքո կրկնակի հանրաքվեներ անցկացնել։

«Մեծ հավանականությամբ` ի վերջո ելքը հենց այդպիսին կլինի։ Հարցն այն է, թե մինչ այդ քանի մարդ կզոհվի»,- գրել է նա Twitter-ում։

Մասկը «ուկրաինա-ռուսական աշխարհի» չորս կետ է թվարկել և օգտատերերին առաջարկել արտահայտել իրենց վերաբերմունքը նախագծի վերաբերյալ: Գործարարի հետ առայժմ համաձայն է հարցման մասնակիցների 58,7 տոկոսը, դեմ է արտահայտվել 41,3 տոկոսը:

Ծրագիրը ենթադրում է «Բռնակցված տարածաշրջաններում կրկնակի քվեարկություն` ՄԱԿ–ի դիտորդությամբ, Ղրիմի պահպանումը «որպես Ռուսաստանի ֆորմալ մաս», ինչպես եղել է 1783 թվականից (մինչև Խրուշչովի սխալը)», Ղրիմի ջրամատակարարման երաշխիքներ և Ուկրաինայի չեզոք կարգավիճակ:

Հետաքրիր է, որ Մասկի այդ առաջարկից հետո Tesla–ի բաժնետոմսերի գինն ընկել է գրեթե 9 տոկոսով։