գլխավոր Քաղաքականություն Երևանը ձեռքերը լվանում է Արցախից, չի բացառվում, որ տնտեսական աջակցությունն էլ դադարի․...

Երևանը ձեռքերը լվանում է Արցախից, չի բացառվում, որ տնտեսական աջակցությունն էլ դադարի․ Թևան Պողոսյան (տեսանյութ)

Երևանը ձեռքերը լվանում է Արցախից, չի բացառվում, որ տնտեսական աջակցությունն էլ դադարի:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։

«Հայաստանը չի ցանկանում Արցախի երշախավորը լինել ավտանգության առումով։ Քայլ առ քայլ գնալու է նաև սոցիալական, տնտեսական առումներով հրաժարվելուն և Արցախը մեն-մենակ թողնելուն։ Բաքուն ամեն ինչ անելու է, որ Արցախը նստի ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, այլ տակը։

Գազը, հոսանքը, ինտերնետը անջատելով, կրակելով է խոսելու Ստեփանակերտի հետ։ Երևանն էլ, ինչպես Ալիևն ու ՀՀ առաջին նախագահը, կարծում է, որ Արցախի հարցը լուծված է»,-նշել է Պողոսյանը։

Նրա դիտարկմամբ, լեգիտիմ է թեզը, որ բանակցողին փոխելու դեպքում կլինի այլ իրավիճակ, շանս կունենանք նոր մոտեցումների գալ։ Թևան Պողոսյանն ասել է, որ չի զարմանա, եթե Երևանը Ստեփանակերտին ասի՝ մի խանգարիր, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքեմ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․