գլխավոր Իրադարձային Ադրբեջանցիների կողմից գերեվարված հայ զինծառայողներին գնդակահարելու հրապարակումների հիման վրա քրեական վարույթ է...

Ադրբեջանցիների կողմից գերեվարված հայ զինծառայողներին գնդակահարելու հրապարակումների հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել

Ադրբեջանցիների կողմից գերեվարված հայ զինծառայողներին գնդակահարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ (միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքով հովանավորվող անձի սպանության) և ՀՀ քրեական օրենսգրքի 148-րդ հոդվածի 3-րդ մասով ( միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ կամ օկուպացված տարածքում պետի, հրամանատարի, վերադասի կամ պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների սահմաններում բոլոր հնարավոր միջոցները չձեռնարկելը՝ ենթակայի կողմից ռազմագերու սպանությունը կանխելու համար):Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հոկտեմբերի 2-ին համացանցում տեսանյութ է տարածվել ադրբեջանցիների կողմից պատերազմական՝ զարհուրելու հանցագործության մասին առ այն, թե ինչպես նաեւ ադրբեջանցի զինվորականները գնդակահարում գերեվարված հայ զինծառայողներին։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի ընթացքում, ՊՆ-ից ևս հաստատել էին տեղեկությունը՝ արձանագրելով, որ դա ադրբեջանական ձեռագիրն է։ Տեղանքի նույնականացում արդեն կատարվել է, ամենայն հավանականությամբ դեպքը տեղի է ունեցել Իշխանասարում։

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել էր, որ սպանված զինծառայողներից մի քանիսն արդեն նույնականացվել է, նրանք համարվում էին անհետ կորած։

ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան տեղեկացրել են, որ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Շարունակությունն՝ սկզբնաղբյուր կայքում։