գլխավոր Քաղաքականություն Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Դեսպանը կարևորել է կառավարության կողմից կազմակերպված՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների այցերը դեպի տուծաժ բնակավայրեր:

Փոխվարչապետը և ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել նաև հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի մասին, անդրադարձել ներքին գործերի նախարարության ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներին:Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ իշխանությունների հասցեական հայտարարությունների համար: