գլխավոր Իրադարձային ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 21 հարց

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 21 հարց


Հոկտեմբերի 3-ին Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ հոկտեմբերի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 21 հարց:

Խորհրդի որոշմամբ փոփոխություններ են կատարվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ), միջխորհրդարանական հանձնաժողովներում ԱԺ պատվիրակությունների, ինչպես նաեւ բարեկամական խմբերի կազմերում: