գլխավոր Միջազգային Ռուսաստանին ԱԹՍ–ներ չեն փոխանցվել. Իրանի ԱԳՆ

Ռուսաստանին ԱԹՍ–ներ չեն փոխանցվել. Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին այսօր հերքել է ռուսական կողմին Ուկրաինայի հետ հակամարտության մեջ օգտագործելու նպատակով անօդաչու թռչող սարքեր փոխանցելու մասին լուրերը: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Իրանը չհիմնավորված է համարում Ուկրաինայի հետ պատերազմում օգտագործելու նպատակով Ռուսաստան անօդաչու սարքերի մատակարարման մասին հրապարակված հաղորդագրությունները և չի հաստատում դրանք»,-ասել է Քանանին, որի խոսքը հրապարակվել է Իրանի ԱԳՆ–ի Telegram ալիքում:

Քանանին ընդգծել է, որ Իրանը չեզոքության վրա հիմնված քաղաքական ուղեգիծ է պահպանում։ Նրա խոսքով՝ Թեհրանը հավատարիմ է այն տեսակետին, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջևտարաձայնություններն անհրաժեշտ է լուծել քաղաքական ճանապարհով: