գլխավոր Իրադարձային ԵՄ–ն Ադրբեջանին հորդորել է անհապաղ հետաքննել հայ գերիների գնդակահարությունը

ԵՄ–ն Ադրբեջանին հորդորել է անհապաղ հետաքննել հայ գերիների գնդակահարությունը

Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ հետաքննեն այն տեսագրությունը, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինծառայողները գնդակահարում հայ ռազմագերիներին։ Բրյուսելում ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

«Մենք կոչ ենք անում, որ համապատասխան իշխանություններն անհապաղ հետաքննություն անցկացնեն», – ասել է նա։

Ստանոյի խոսքով՝ եթե հետաքննության արդյունքները ցույց տան տեսանյութի իսկությունը, ապա դա ռազմական հանցագործություն է և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում:

«Նման հանցագործությունը պետք է դատապարտվի», – հավելել է նա: