գլխավոր Տնտեսություն Գնային առումով ամեն ինչ արել ենք, խաղողը գետնին չի մնա․ Վահան Քերոբյան

Գնային առումով ամեն ինչ արել ենք, խաղողը գետնին չի մնա․ Վահան Քերոբյան

Մեր կատարած աշխատանքի արդյունքում խաղողագործների 80%-ը իրենց հարցերը լուծել է մինչև հուլիսի 1-ը, բոլորը պայմանագրերը կնքել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով խաղողի մթերման ցածր գներին և խաղողագործների բողոքի ակցիաներին, ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Խնդրի մյուս մասը հետաձգվել է, որովհետև որոշ ընկերություններ կարիք չունեն պետական աջակցման ծրագրի, և իրենք իրենց սեփական ծրագրերով են գնում առաջ, այդտեղ երկու խոշոր ընկերություններն են՝ Երևանի կոնյակի գործարանը և «Նոյ» կոնյակի գործարանը։ Այս երկու ընկերությունները երբեք չեն օգտվում մեր ծրագրերից և առաջնորդվում են իրենց սեփական քաղաքականությամբ։ Մյուսները մեծ մասամբ լուծել են իրենց խնդիրները։ Այսօր մենք վստահություն ունենք, որ ծավալի հետ կապված խնդիրներ չեն առաջանա, այսինքն խաղողը գետնին չի մնա։ Մենք կարծում ենք, որ գնային առումով ամեն ինչ արել ենք»,- նշել է Քերոբյանը

Վերջինս հավելել է նաև, որ հաջորդ տարվա համար կառավարությունը ունի ավելի լայն գործիքակազմ առկա խնդիրները լուծելու համար։