գլխավոր Քաղաքականություն Հայկական կողմն է առաջարկել. ՀՀ ԱԳՆ–ն հերքում է Ադրբեջանի հայտարարությունը

Հայկական կողմն է առաջարկել. ՀՀ ԱԳՆ–ն հերքում է Ադրբեջանի հայտարարությունը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հերքում է Բաքվի այն հայտարարությունը, թե իրենք են առաջարկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի նիստն անցկացնել նախատեսվածից շուտ և տեղափոխել հոկտեմբեր։

ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ առաջարկը եղել է հայկական կողմից։

«Հայկական կողմն է առաջարկել փոխվարչապետների հետ համաձայնեցնել հոկտեմբերին հանդիպելու հնարավորությունը»,– նշել է Հունանյանը։

Ավելի վաղ Բաքուն հայտարարել էր, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն է Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերին։