գլխավոր Աշխարհ Տարեսկզբից Ռուսաստանի ամենահարուստ ձեռնարկատերերն ընդհանուր կորցրել են 93,616 միլիարդ դոլար. Bloomberg Billionaires...

Տարեսկզբից Ռուսաստանի ամենահարուստ ձեռնարկատերերն ընդհանուր կորցրել են 93,616 միլիարդ դոլար. Bloomberg Billionaires Index

Այս տարվա սկզբից Ռուսաստանի ամենահարուստ ձեռնարկատերերն ընդհանուր առմամբ կորցրել են 93,616 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հիմնվելով Bloomberg Billionaires Index-ի (BBI) տվյալների վրա։

Այժմ ցուցակում ընդգրկված է 27 ռուս մեծահարուստ, որոնք հոկտեմբերի 3-ի տվյալներով՝  ընդհանուր ունեն 299,34 մլրդ դոլար։

Նրանցից ամենահարուստը «Նորիլսկի նիկել»-ի սեփականատեր Վլադիմիր Պոտանինն է. տարեսկզբից նրա կարողությունը նվազել է 2,17 մլրդ դոլարով և այժմ գնահատվում է 28,7 մլրդ դոլար։ Ամենաշատը կորցրել է «Ռենովա»-ի գլխավոր սեփականատեր Վիկտոր Վեկսելբերգը, նրա կարողությունը կրճատվել է մինչև 7,24 միլիարդ դոլար։