գլխավոր Իրադարձային Իսրայելի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ընդդեմ Նեթանյահուի (լուսանկարներ)

Իսրայելի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ընդդեմ Նեթանյահուի (լուսանկարներ)

Իսրայելի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ընդդեմ երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուի․ հազարավոր մասնակիցներ իրենց վրդովմունքն են հայտնել կորոնավիրուսի դեմ կառավարության անարդունավետ պայքարի, Նեթանյահուի մասնակցությամբ կոռուպցիոն գործընթացների և Իսրայելի տնտեսական իրադրության կապակցությամբ, հաղորդում է The Jerusalem Post-ը:

Հաղորդվում է, որ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ինչպես Իսրայելի բոլոր խոշոր քաղաքներում՝ Թել Ավիվում, Երուսաղեմում և Հայֆայում, այնպես էլ փոքր բնակավայրերում: Հաղորդագրություններ են ստացվել նաև բախումների և ցուցարարների հանդեպ հարձակումների մասին:

Ոստիկանությունը ձերբակալել է 7 ցուցարարների՝ «ոստիկանների վրա հարձակելու և հասարակական կարգը խախտելու համար», ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:

Maariv հրատարակության հաղորդագրության մեջ նշվում է, որ նրանցից 4-ը ձերբակալվել են Թել Ավիվում: