գլխավոր Քաղաքականություն Կարևորում եմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացումը. Նիկոլ Փաշինյանը՝ Իրաքի վարչապետին

Կարևորում եմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացումը. Նիկոլ Փաշինյանը՝ Իրաքի վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Մուտաֆա Ալ-Քազեմիին՝ ազգային տոնի առթիվ:

Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Իրաքի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ:

Լիահույս եմ, որ բարեկամ Իրաքը կհաղթահարի իր առջև ծառացած մարտահրավերները՝ թևակոխելով համերաշխության ու կայուն զարգացման նոր ժամանակաշրջան:

Միևնույն ժամանակ, կարևորում եմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացումը և վերահաստատում իմ պատրաստակամությունն աջակցելու այդ ուղղությամբ երկուստեք գործադրվող ջանքերին:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Իրաքի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»: