գլխավոր Աշխարհ Կադիրովի անչափահաս որդիները կմեկնեն Ուկրաինա՝ առաջնագիծ

Կադիրովի անչափահաս որդիները կմեկնեն Ուկրաինա՝ առաջնագիծ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի երեք որդիները շուտով կմեկնեն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության գոտի։ Այս մասին Կադիրովը գրել է Telegram-ի իր ալիքում։

Խոսքը 16-ամյա Ախմատի, 15-ամյա Էլիի և 14-ամյա Ադամի մասին է: Կադիրովն ընդգծել է, որ անչափահաս տարիքը չպետք է խանգարի հայրենիքի պաշտպանների մարզմանը:

Չեչնիայի ղեկավարը մանրամասնել է, որ որդիների ռազմական պատրաստությունը սկսել է շատ վաղ հասակից:

«Ես միշտ հավատացել եմ, որ ցանկացած հոր գլխավոր նպատակը որդիների մեջ բարեպաշտություն սերմանելն ու նրանց ընտանիքը, ժողովրդին, Հայրենիքը պաշտպանել սովորեցնելն է։ Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի։ Ախմատը, Էլին և Ադամը պատրաստ են օգտագործել իրենց հմտությունները հատուկ ռազմական գործողության գոտում: Եվ ես չեմ կատակում: Ժամանակն է իրենց իսկական կռվի մեջ դրսևորեն, և դա նրանց ցանկությունն է, ես միայն ողջունում եմ։ Շուտով նրանք կգնան առաջնագիծ ու կլինեն շփման գծի ամենաբարդ հատվածներում»,- գրել է Կադիրովը։