գլխավոր Աշխարհ Միջուկային զենքի կիրառման սպառնալիքը սրում է Ուկրաինայում հակամարտությունը. Չինաստանի ԱԳՆ

Միջուկային զենքի կիրառման սպառնալիքը սրում է Ուկրաինայում հակամարտությունը. Չինաստանի ԱԳՆ

Միջուկային զենքի կիրառման սպառնալիքը սրում է Ուկրաինայում հակամարտությունը. այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Միջուկային պատերազմի սպառնալիքի ուռճացումը չի օգնի լիցքաթափել Ուկրաինայում իրավիճակը, այլ միայն կրակի վրա յուղ կլցնի»,- Չինաստանի ԱԳՆ-ի խոսքերն է մեջբերում ՌԻԱ «Նովոստի»-ն։

Չինաստանի իշխանությունները հակամարտության դիվանագիտական կարգավորման և կողմերի զսպվածության կոչ են արել։ Հակամարտության կողմերը պետք է շահագրգռված լինեն իրավիճակի ապաէսկալացմամբ, ընդգծել են Չինաստանբի ԱԳՆ-ում: