գլխավոր Քաղաքականություն Հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը. Արմեն Գրիգորյան

Հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը. Արմեն Գրիգորյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որում տեղեկացրել է՝ սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իր և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ եռակողմ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ մինչև սեպտեմբերի 30-ն Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին:

«Արձանագրենք, որ հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը»,- գրել է Գրիգորյանը: