գլխավոր Գլխավոր Որևէ կերպ թույլ չենք տալու մեր հայրենակիցների էթնիկ զտման վտանգը, որին իրենք...

Որևէ կերպ թույլ չենք տալու մեր հայրենակիցների էթնիկ զտման վտանգը, որին իրենք կրկին բախվում են. Զոհրաբ Մնացականյան

Երեկ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց էր տվել ամերիկայն CNN հեռուստաընկերությանը: Ներկայացնում ենք հարցազրույցից հատվածներ.

  • Այս հիմնահարցի առանցքում մեր հայրենակիցների էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությունն է: Մենք պնդում էինք, որ պետք է գտնել այս հակամարտության խաղաղ կարգավորումը, որը պետք է հասցեագրի մեր հայրենակիցների անվտանգությունը, իսկ Արցախի կարգավիճակը և մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը, որը միջազգային հանրության կողմից ճանաչված հիմնարար սկզբունք է, պետք է անհապաղ կյանքի կոչվեն։
  • 1992թ.-ից մինչև 1993թ. մենք շատ վտանգավոր իրավիճակի առջև էինք կանգնած, երբ նեղ արահետ էր թողնվել Արցախի հայերին այն պայմաններում, երբ ԼՂ մնացյալ մասը օկուպացված էր ադրբեջանական ուժերի կողմից, իսկ այդ շրջանների բնակչությունը ենթարկվել էր էթնիկ զտումների և բռնի ուժով դուրս հանվել իրենց տարածքներից։ Հետագա զարգացումներն այնպես դասավորվեցին, որ Արցախի հայերը ի զորու եղան պաշտպանվելու։ Նրանք անվտագության գոտի ստեղծեցին, և այսօր պարզ երևում է, որ եթե այս գոտին չլիներ, հնարավոր է նրանք կրկին ենթարկվեին էթնիկ բնաջնջման, քանի որ այդ վտանգին մշտապես առերեսվել են։
  • Որևէ կերպ թույլ չենք տալու մեր հայրենակիցների էթնիկ զտման վտանգը, որին իրենք կրկին բախվում են. ժողովուրդը պետք է վճռի իր ճակատագիրը, և նրանք էլ կորոշեն իրենց անկախությունը, որը պետք է հարգվի։ Սա է լուծման ճանապարհը։ Ինչ վերաբերում է փոխզիջմանը, մենք պետք է շատ հստակ լինենք. չի կարող լինել որևէ զիջում, որևէ առավելապաշտական մոտեցում, որը մենք լսում ենք Ադրբեջանից: