գլխավոր Աշխարհ Ճապոնիան մտադիր է խաղաղության պայմանագիր կնքել ՌԴ-ի հետ. Կիսիդա

Ճապոնիան մտադիր է խաղաղության պայմանագիր կնքել ՌԴ-ի հետ. Կիսիդա

Ճապոնիան հավատարիմ է տարածքային խնդիրը լուծելու և Ռուսաստանի հետ հաշտության պայմանագիր կնքելու ուղեգծին։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդան խորհրդարանում ծրագրային ելույթի ժամանակ։

Նշվում է, որ հոկտեմբերի 3-ին մեկնարկել է Ճապոնիայի խորհրդարանի 210-րդ արտահերթ նստաշրջանը:

«Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով ռուս-ճապոնական հարաբերությունները բարդացել են, սակայն մենք հավատարիմ ենք մնում տարածքային խնդրի լուծման ու խաղաղության պայմանագրի կնքման ուղեգծին», – ասել է Կիսիդան: