գլխավոր Հասարակություն Արագածոտնի և Կոտայքի մարզերի մի շարք բնակավայրերի, Տաշիր և Քաջարան քաղաքների որոշ...

Արագածոտնի և Կոտայքի մարզերի մի շարք բնակավայրերի, Տաշիր և Քաջարան քաղաքների որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 4-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 5-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Կարբի, Ուշի, Օհանավան, Սաղմոսավան, Արտաշավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Ագարակ, Աղձք, Ոսկեհատ, Բյուրական, Անտառուտ, Ուջան, Կոշ, Սասունիկ, Օշական, Ոսկեվազ, Նոր Երզնկա գյուղերի, Կոտայքի մարզի Պրոշյան գյուղի գազասպառողների, տարածաշրջանում գործող տարբեր նշանակության հանրային օբյեկտների, կազմակերպությունների և ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Տաշիր քաղաքի Ջահուկյան, Շահումյան, Սայաթ-Նովայի, Գագարինի, Դպրոցական, Անտառային, Բաղրամյան, Սևակի, Իսահակյան, Ստեփանյան, Նաիրիի, Չարենցի, Ավետիսյան, Գայի, Երևանյան, Դեմիրճյան, Սարգսյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Բարիկավան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: