գլխավոր Աշխարհ ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայում «Իսկանդեր»-ի աշխատանքի կադրերը (տեսանյութ)

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայում «Իսկանդեր»-ի աշխատանքի կադրերը (տեսանյութ)

ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ՝ ցուցադրելով արևմտյան ռազմական շրջանի «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրի անձնակազմի մարտական աշխատանքն Ուկրաինայի զինված ուժերի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների ուղղությամբ՝ հատուկ ռազմական գործողության անցկացման գոտում։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին մասնակի մոբիլիզացիա է հայտարարել. խոսքը 300 000 պահեստազորայինի ներգրավման մասին է:

Նշենք, որ վերջին շրջանում ուկրաինական բանակը զգալի հաջողություններ է գրանցել երկրի հարավ-արևելքում՝ ազատագրելով նախկինում ՌԴ զորքերի վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքներ: