գլխավոր Հասարակություն Այսօրվանից սկսած մինչև շաբաթվա վերջ այցելելու եմ Աջափնյակ վարչական շրջան. Տիգրան Ավինյան

Այսօրվանից սկսած մինչև շաբաթվա վերջ այցելելու եմ Աջափնյակ վարչական շրջան. Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Երևանի Աջափնյակ վարչական շրջան այցելելու մասին։

«Այսօրվանից սկսած մինչև շաբաթվա վերջ այցելելու եմ Աջափնյակ վարչական շրջան՝ բնակիչների հետ ծանոթանալու, նրանց կարիքները հասկանալու ու լուծումներ քննարկելու համար:

Շաբաթվա ընթացքում կկիսվեմ ձեզ հետ արդյունքներով՝ ամփոփելով շրջայցի ընթացքում հայտնաբերած հիմնական խնդիրները, ինչպես նաև առաջարկվող լուծումները», – գրել է նա։