գլխավոր Աշխարհ Ֆրանսիայում բողոքում են Մեսսիից, նրա մասնավոր ինքնաթիռն աղտոտում է շրջակա միջավայրը

Ֆրանսիայում բողոքում են Մեսսիից, նրա մասնավոր ինքնաթիռն աղտոտում է շրջակա միջավայրը

ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի մասնավոր ինքնաթիռը 2022 թվականի ամռանը 52 թռիչք է կատարել՝ ընդհանուր առմամբ թռչելով 368 ժամ։

Այդ ընթացքում ինքնաթիռը 1,502 տոննա ածխաթթու գազ է արտամղել։ Միջին ֆրանսիացին այդքան քանակ արտամղում է 150 տարում։ Արգենտինացին միշտ չէ, որ եղել է ինքնաթիռում, քանի որ հաճախ այն տրամադրում է իր ընկերներին և ընտանիքին։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։

35-ամյա Մեսսին 2021 թվականի ամռանն է դարձել ՊՍԺ-ի ֆուտբոլիստ՝ 2 տարվա պայմանագիր կնքելով ակումբի հետ՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։