գլխավոր Աշխարհ Կանադան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ 43 քաղաքացու դեմ. Պեսկովի ընտանիքը կա նաև...

Կանադան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ 43 քաղաքացու դեմ. Պեսկովի ընտանիքը կա նաև այս ցանկում

Կանադայի իշխանությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ կապված Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաև Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ-ին միանալու հետ: Տեղեկությունը հրապարակվել է երկրի կառավարության կայքում։

Կանադական պատժամիջոցներն անդրադարձել են Ռուսաստանի 43 քաղաքացու։ Ցուցակներում, մասնավորապես, ընդգրկել են ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի ընտանիքի անդամներին՝ նրա տիկնոջը՝ Տատյանա Նավկային, ինչպես նաև երեխաներին՝ Ելիզավետային և Նիկոլային: Բացի այդ, սահմանափակումներին անդրադարձել են նաև ԲԷԲ.ՌՖ պետկորպորացիայի նախագահ Իգոր Շուվալովի և «Ռոստեխի» ղեկավար Սերգեյ Չեմեզովի ընտանիքների անդամներին։

Ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր, որ Օտտավան նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ ԴԺՀ–ում ու ԼԺՀ–ում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում անցկացված հանրաքվեների պատճառով: