գլխավոր Քաղաքականություն Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայիս դերակատարման մասին

Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայիս դերակատարման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն ի՛նչ դերակատարում ունի Արցախի հարցում, նշել է.

«Համանախագահների հարաբերություններում, ցավոք, կան պրոբլեմներ, սա ամենակարևոր գործոնն է, որ պետք է հաշվի առնել: Ուկրաինայի իրադարձություններից հետո պարզ շփման և իրար հետ աշխատելու խնդիր կա: Կողմերը ընդհանուր առմամբ նաև որոշակի պատրաստակամություն հայտնում են, բայց աշխատանքային մակարդակում տեսնում ենք, որ դրա պրակտիկ պայմանները բարդ են»: