գլխավոր Աշխարհ Ռուսաստանին «լուրջ հետևանքներ» են սպասվում՝ միջուկային զենքի կիրառման դեպքում. Ստոլտենբերգ

Ռուսաստանին «լուրջ հետևանքներ» են սպասվում՝ միջուկային զենքի կիրառման դեպքում. Ստոլտենբերգ

Ռուսաստանին «լուրջ հետեւանքներ» են սպասվում, եթե միջուկային զենք օգտագործի, այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Միաժամանակ նա նշել է, որ ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է Ռուսաստանի Դաշնության պահվածքին և չի նկատում միջուկային զենք օգտագործելու պատրաստակամության նշաններ։

Ավելի վաղ երկրի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանը չի պատրաստվում միջուկային զենք կիրառել Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ։ Գերատեսչությունում նշել են, որ Մոսկվան կշարունակի հավատարիմ մնալ այն սկզբունքներին, որոնց համաձայն՝ նման պատերազմում «հաղթողներ չեն կարող լինել»։

Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Կելինը նաև ասել է, որ Ռուսաստանը մտադիր չէ Ուկրաինայում մարտավարական միջուկային զենք կիրառել։ Նրա խոսքով՝ ռուսական կողմն ունի այս տեսակի զենքի կիրառման պայմանների խիստ ցանկ։