գլխավոր Քաղաքականություն Աֆղանստանի անվտանգության ուժերը սպանել են ամենահետախուզվող հանցագործներից մեկին

Աֆղանստանի անվտանգության ուժերը սպանել են ամենահետախուզվող հանցագործներից մեկին

Աֆղանստանի անվտանգության ուժերը սպանել են «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկին՝ Աբու Մուխսին ալ Մասրիին, որը ներառված էր ՀԴԲ-ի ամենահետախուզվող հանցագործների ցուցակում, հաղորդւոմ է Reuters-ը՝ հղում անելով Աֆղանստանի Անվտանգության ազգային վարչությանը:

ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Քրիս Միլերը հաստատել է ալ Մասրիի մահվան լուրը՝ նշելով, որ նրա չեզոքացումը լուրջ անհաջողություն է ահաբեկչական կազմակերպության համար, որը մշտապես կրում է ռազմավարական կորուստներ ԱՄՆ և նրա դաշնակիցների շնորհիվ: Միլերի խոսքով՝ ալ Մասրիի մահը ենթադրում է ահաբեկչական կազմակերպության արդյունավետության անկում:

ԱՄՆ-ի կողմից սպանվածին առաջադրվել էին մեղադրանքներ օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններին նյութական աջակցություն և ռեսուրսներ տրամադրելու մեջ, ինչպես նաև ամերիկացիներին սպանելու նպատակով դավադրության համար:

Ալ Մասրին «Ալ Քաիդա»-ում երկրորդ ներկայացուցիչն էր և սպանվել էր Գազնի նահագում հատուկ գործողության ընթացքում: