գլխավոր Քաղաքականություն Փելոսիի հայաստանյան այցը հակառուսական քայլ չէր․ Փաշինյան

Փելոսիի հայաստանյան այցը հակառուսական քայլ չէր․ Փաշինյան

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը շատ կարևոր էր, քանի որ նա երբևէ Հայաստան այցելած ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, սակայն այս այցը հակառուսական չի եղել։ Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ քայլը հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանն ուղղված քայլ էր, և, այո՛, պետք չէ այն թերագնահատել։ Բայց ի՞նչ հակառուսական տրամադրությունների մասին եք խոսում։ Անկեղծ ասած` կապ չեմ տեսնում, և տրամադրությունը չեմ տեսնում»,- նշել է վարչապետը։

Նա հիշեցրել է, որ 2019 թվականից Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսություն է սկսվել, և այս այցի շրջանակում կայացած հանդիպումների ժամանակ էլ քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների ակտիվացման հարցերը։