գլխավոր Քաղաքականություն Բաքուն չի ցանկանում, որ իր քաղաքացին առնչվի ՀՀ մաքսավորի և սահմանապահի հետ....

Բաքուն չի ցանկանում, որ իր քաղաքացին առնչվի ՀՀ մաքսավորի և սահմանապահի հետ. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի սահմանային ճանապարհների իրավական ընթացակարգերի շուրջ պետք է համաձայնություն տեղի ունենա, որի դեպքում սահմանին լինի մաքսային և անձնագրային հսկողություն։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս ամենի վերաբերյալ Ադրբեջանն աշխատանքային մակարդակով առարկություն չի ներկայացնում։ Ադրբեջանը միայն ասում է` քանի որ սուր կոնֆլիկտային իրավիճակ է, իրենք չեն ցանկանում, որ իրենց քաղաքացին առնչվի Հայաստանի մաքսավորի և սահմանապահի հետ։ Մենք էլ, բնականաբար, չենք ցանկանում, որպեսզի Հայաստանի քաղաքացին առնչվի մաքսավորի և սահմանապահի հետ»,– նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ տարբերակ կա․ Հայաստանն ինստիտուցիոնալ լուծման հնարավորություն ունի, որ սահմանին, օրինակ, ռուս սահմանապահ կանգնի։

Վարչապետի պնդմամբ` եթե ադրբեջանական կողմում էլ ռուս սահմանապահ չկանգնի, ապա սկզբունքն այդ դեպքում էլ կխախտվի։