գլխավոր Աշխարհ ՆԱՏՕ-ն առայժմ չի կարող Ուկրաինային իր շարքերն ընդունել. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն առայժմ չի կարող Ուկրաինային իր շարքերն ընդունել. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը դեռ չի կարող Ուկրաինային իր շարքերն ընդունել: Այս մասին նա հայտնել Է ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ ուկրաինական իշխանությունները հայտարարել էին Հյուսիսատլանտյան դաշինքին արագացված կարգով անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնելու մասին: Ընդ որում նշվում էր, որ Ուկրաինան հասկանում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է հասնել դաշինքի բոլոր անդամների համաձայնությանը: Քանի դեռ կոնսենսուսի որոնումը շարունակվում է, Ուկրաինան առաջարկել է իրականացնել անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկությունները, որոնք Կիևը մշակել է արևմտյան գործընկերների հետ միասին:

«Հիմա մենք չենք կարող Ուկրաինային ՆԱՏՕ ընդունել, այդ որոշումը կայացվում է 30 գործընկեր-երկրների խորհդակցության ճանապարհով»,-ասել է նա։

Նրա խոսքով, ցանկացած երկիր իրավունք ունի որոշելու իր ուղին, ՆԱՏՕ-ի դռները բաց են, բայց դաշինքը կկենտրոնանա Կիևին օգնելու վրա: