գլխավոր Քաղաքականություն Ցանկացած պատերազմ դիվանագիտական ճգնաժամի արդյունք է. Երվանդ Թարվերդյան (տեսանյութ)

Ցանկացած պատերազմ դիվանագիտական ճգնաժամի արդյունք է. Երվանդ Թարվերդյան (տեսանյութ)

Ցանկացած պատերազմ դիվանագիտական ճգնաժամի արդյունք է. ասել է Միացյալ Հայաստան կուսակցության առաջնորդ Երվանդ Թարվերդյանը Հրապարակ TV-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, Հայաստանի բոլոր նախկին նախագահներն ունեցել են հնարավորություն՝ խաղաղ ճանապարհով կարգավորել Ղարաբաղյան հարցը, սակայն լուծման չեն հանգել։ Ըստ ՄՀ կուսկացության ղեկավարի նրանք չեն այն անձինք, ովքեր այլեւս կարող են բանակցություններ վարել Ղարաբաղյան հարցի կարգավորման համար։

 «Բոլոր քաղաքական ուժերի ղեկավարները պարտավոր են հայտնել իրենց պատրաստակամությունը պետության համար այսպիսի  վտանգավոր պահին հավաքվել ու քննարկել, թե որ կետերի շուրջ  կարող են լինել միասնական»։

Հարեւան պետությունների, Ռուսաստանի, Միացյալ նահանգների եվրապական երկրների հետ բանակցությունները  հանգեցրել  ճգնաժամի, ինչի արդյունքում էլ մենք բախվել ենք այս և 44 օրյա պատերազմական գործողություններին,- ասել է Թարվերդյանը։ 

Անդրադառնալով ՌԴ հետ հարաբերությունների ներկա փուլին, Թարվերդյանը նշել է , որ  այսօր Ռուսաստանի համար ձեռնտու չէ իր դաշնակից պետության սահմաններին ունենալ ռազմական բախումներ։

Թարվերդյանի՝ զենք ձեռք բերելու գործընթացին աջակցելու և պատրաստակամությանը հայտնելու վերաբերյալ  հարցին՝ ՄՀԿ ղեկավարը  ևս մեկ անգամ հաստատել է, որ պատրաստ է իր անձնական ներգրավածծությունն ապահովել Հայաստանի համար զենք ձեռք բերելու գործընթացներին։  Երվանդ Թարվերդյանը վստահ է՝ զենք տեղափոխելու հարցում Իրանը չի խոչընդոտի.

«Ավելին՝ վստահ եմ, որ եթե գրագետ բանակցություններ իրականացվեն Իրանը պատրաստ է նաեւ մեզ զենք վաճառել»։

Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին մասնկացելու հարցին՝ Երվանդ Թարվերդյանը նշել է, որ Միացյալ Հայաստանը պատրաստվում է մասնակցել հաջորդ տարի Երեւանի ավագանու ընտրություններին։ Կուսակցության ղեկավարը վստահություն է հայտնել, որ այսօր Հայստանում ուրեւէ քաղաքական ուժ չունի երեւանցիների մեծամասնության աջակցությունը։