գլխավոր Քաղաքականություն Արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է դուրս գալ ՀԱՊԿ-ից․ մեկնաբանում է Փաշինյանը

Արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է դուրս գալ ՀԱՊԿ-ից․ մեկնաբանում է Փաշինյանը

ՀԱՊԿ-ում մտավախություն կա, թե կազմակերպությունը կարող է կորցնել Հայաստանը։ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ զրույցներից մեկի ժամանակ է այս միտքը լսել։

«Ես դրան արձագանքեցի հետևյալ կերպ՝ ասելով, Հայաստանում հակառակ մտավախություն կա, որ Հայաստանը կկորցնի ՀԱՊԿ-ին կամ մեկ այլ ձևակերպմամբ՝ երբ ասացին, թե մտավախություն կա, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, ես ասացի, որ մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա Հայաստանից։ Սա բառախաղ չէ և լուրջ բովանդակություն է։ Եկեք չմոռանանք, որ ես ՀԱՊԿ-ի նախագահողն եմ հիմա, և ՀԱՊԿ-ի նախագահողը նույն անձի մեջ պետք է բացատրություն ունենա Հայաստանի վարչապետին»,- նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն առաջնահերթ ակնկալում է իրավիճակի հստակ քաղաքական գնահատական։