գլխավոր Քաղաքականություն ՀՀ երեք նախագահները հրաժարվել են բանակցային գործընթացի մասին տեղեկանալ․ Փաշինյան

ՀՀ երեք նախագահները հրաժարվել են բանակցային գործընթացի մասին տեղեկանալ․ Փաշինյան

Թյուրիմացություն է այն կարծիքը, որ բանակցային գործընթացի մասին միայն նեղ շրջանակում են տեղյակ։ Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում նման հայտարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ բանակցային գործընթացի մասին տեղեկացված են բավականին լայն շրջանակներ` ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ՀՀ Անվտանգության խորհուրդը, այլև Արցախի իշխանությունները։

«Արցախի նախագահը բանակցային գործընթացում իմ արտասանած ոչ մի նախադասության մասին անտեղյակ չէ»,- նշել է Փաշինյանը։

«Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը երկու խմբակցությունների լիդերներն են, նրանք հրաժարվել են այդ տեղեկատվությունը ստանալ, Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը նույնպես հրաժարվել է ստանալ այդ տեղեկատվությունը»,- ասել է Փաշինյանը։