գլխավոր Իրադարձային Վերին Լարս-Կազբեկի անցակետում իրավիճակը կարգավորված է. Վրաստանի ՆԳՆ

Վերին Լարս-Կազբեկի անցակետում իրավիճակը կարգավորված է. Վրաստանի ՆԳՆ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Վերին Լարս-Կազբեկի սահմանային անցակետում իրավիճակը կարգավորված է:

««Դարիալի» սահմանային անցակետում բեռնատարների և մարդատար ավտոմեքենաների տեղաշարժը վերադարձել է բնականոն հուն, ինչի արդյունքում ամբողջությամբ վերականգնվել է վերջին օրերին դժվարացած տարանցիկ երթևեկությունը»,-Jnews-ի փոխանցմամբ՝ ասված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչության տվյալներով, կտրուկ նվազել է ՌԴ քաղաքացիների քանակը, որոնք հատում են երկրի պետական սահմանը: Վերջին մեկ օրում Վրաստան է մտել 6 109 ռուսաստանցի, և գնացել է 5 186 ՌԴ քաղաքացի:

Վրաստան եկողների հոսքը կրճատվել է 60%-ով: