գլխավոր Իրադարձային ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հայաստանի, Չինաստանի և Բելառուսի ընկերությունների դեմ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հայաստանի, Չինաստանի և Բելառուսի ընկերությունների դեմ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի, Բելառուսի եւ Հայաստանի ընկերությունների դեմ՝ Ռուսաստանին աջակցելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ խոսքը էլեկտրոնիկա արտադրող ընկերությունների, ինչպես նաեւ Բելառուսից նավթաքիմիական համալիրի մեկ ընկերության մասին է:

ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաեւ Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, Դաշնային Խորհրդի անդամները եւ ռուս պաշտոնյաների հարազատները: Նոր սահմանափակումների տակ են հայտնվել Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի 14 ներկայացուցիչներ, ինչպես նաեւ 278 օրենսդիրներ:

Վաշինգտոնը Մոսկվայի վրա նոր պատժամիջոցներ է սահմանել այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնության կազմում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ), Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ), Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերի ընդգրկման մասին պայմանագրեր է ստորագրել: