գլխավոր Քաղաքականություն Լեռնային Ղարաբաղում մարտերը շարունակվում են մոլեգնել․ Associated Press-ի անդրադարձը (լուսանկարներ)

Լեռնային Ղարաբաղում մարտերը շարունակվում են մոլեգնել․ Associated Press-ի անդրադարձը (լուսանկարներ)

Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև մոլեգնող պատերազմի և չդադարող գնդակոծությունների պայմաններում շատ բնակիչներ հրթիռներից ու հրետանային արկերից պատշպանվելու համար ապաստանել են նկուղներում, գրում է Associated Press թերթը։

Մի քանի ընտանիքներ, այդ թվում՝ երեխաներ և տարեց կանայք, ապաստան են գտել Ստեփանակերտի դպրոցի նկուղում, գրում է աղբյուրը՝ նշելով, որ «փոքր երեխաները խաղում և ծիծաղում էին, մինչև կանայք կերակուր էին պատրաստում և փորձում տաքացնել սառը դպրոցական նկուղը»։

Տեղի բնակիչներից մեկը թերթի թղթակցին հայտնել է, որ իր հինգ որդիներն առաջնագծում են՝ ընդգծելով, որ «նրանք պայքարում են Արցախում ապրելու իրենց իրավունքի համար»։

Թերթը նաև ընդգծում է, որ Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրբեջանին, իր երկրում պատրաստում է ադրբեջանցի զինվորականներին և նրանց անօդաչու թռչող սարքեր և հեռահար հրթիռային համալիրներ տրամադրում։