գլխավոր Միջազգային Արևմուտքին հանգիստ չի տալիս, որ Ռուսաստանի պես մեծ երկիր կա. Պուտին

Արևմուտքին հանգիստ չի տալիս, որ Ռուսաստանի պես մեծ երկիր կա. Պուտին

Արևմուտքը փնտրում է Ռուսաստանին թուլացնելու և կործանելու նոր հնարավորություն, նրանց հանգիստ չի տալիս, որ այսպիսի մեծ երկիր կա: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլի Գեորգիևյան դահլիճում ելույթի ժամանակ

«Արևմուտքը փորձում է անել ամեն ինչ նեոգաղութային համակարգը կենդանի պահելու համար՝ միաժամանակ շարունակելով վարել իր ավազակային քաղաքականությունը»,- ասել է ՌԴ նախագահը:

Նրա խոսքով՝ Արևմուտքի համար կարևոր է, որ բոլոր երկրներն իրենց ինքնիշխանությունը հանձնեն ԱՄՆ-ին, Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանը տեսնել որպես գաղութ, այլ ոչ թե ազատ երկիր։