գլխավոր Իրադարձային Արգիշտի Քյարամյանի հրամանով Հայկ Երեմյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության...

Արգիշտի Քյարամյանի հրամանով Հայկ Երեմյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հայկ Երեմյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Հայկ Պավլենի Երեմյանի
կենսագրությունը

Հայկ Պավլենի Երեմյանը ծնվել է 1983 թվականին, Մարտունու շրջանի Լիճք գյուղում:
2003թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2005թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2014թ. ավարտել է Քիլի Քրիստիան-Ալբրեխտի անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

Աշխատանքային գործունեություն

2005-2010թթ. –  ՀՀ ՊՆ 28233 զորամասի ավագ սպա իրավաբան
2010-2011թթ. –  «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ում կազմակերպաիրավական վարչության կրտսեր մասնագետ
2011-2012թթ. –  «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ում կազմակերպաիրավական վարչության մասնագետ
2012-2013թթ. –  «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ- ում կազմակերպաիրավական վարչության ավագ մասնագետ
2014-2015թթ. –  «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ում կազմակերպաիրավական վարչության ավագ մասնագետի պարտականությունների ժամանակավոր կատարող
2016-2018թթ. –  Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ
2018-2019թթ. –  Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ
2019-2020թթ. –  Արագածոտնի մարզի դատախազության ավագ դատախազ
2020-2021թթ. –  ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի  խորհրդական
2021-2022թթ. –ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ  հսկողության վարչության դատխազ, ավագ դատախազ

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է: