գլխավոր Իրադարձային Սոթքում պատրաստվում են հրաժեշտ տալ Գևորգին. պայմանագրային զինծառայողը երկու երեխա ուներ, կինն...

Սոթքում պատրաստվում են հրաժեշտ տալ Գևորգին. պայմանագրային զինծառայողը երկու երեխա ուներ, կինն էլ հղի է

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղից ադրբեջանական վերջին հարձակման հետևանքով երկու զինծառայող է զոհվել, մեկ բնակիչ էլ թշնամու հրետակոծությունից ծանր վիրավորվել է գյուղի ճանապարհին։ Սեպտեմբերի 29-ին գյուղի տարեցները. գյուղամիջում հավաքվել ու սպասում էին, թե երբ են բերելու սեպտեմբերի 13-ին՝ ադրբեջանական հարձակման առաջին օրը զոհված Գևորգի մարմինը։

Գյուղացիները «Փաստինֆո»-ին պատմել են, որ պայմանագրային զինծառայողին դժվարությամբ են նույնականացրել. դիակը գրեթե անճանաչելի էր։ Գևորգը, ում ընտանիքն այս օրերին չէր լքել գյուղը, երկու երեխաների հայր էր, կինն էլ հղի է։