գլխավոր Իրադարձային Յուրաքանչյուրիս պաշտոնը խրամատ է, ձեզ հետ ես այդ խրամատը՝ ուղիղ և փոխաբերական...

Յուրաքանչյուրիս պաշտոնը խրամատ է, ձեզ հետ ես այդ խրամատը՝ ուղիղ և փոխաբերական իմաստներով, պատրաստ եմ պահել․ Աննա Վարդապետյանը ներկայացրել է նոր տեղակալին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ:

Նախքան օրակարգային հարցին անդրադառնալը՝ Կոլեգիայի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով արիաբար զոհված հայորդիների հիշատակը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022թ. սեպտեմբերի 26-ից գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը թափուր է՝ Աննա Վարդապետյանը, համաձայն «Դատախազության մասին» օրենքի իրավակարգավորման, Կոլեգիայի անդամներին է ներկայացրել գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու Արթուր Պողոսյանին, անդրադարձել թեկնածուի կենսագրությանը, անձնական և մասնագիտական հատկանիշներին: