գլխավոր Իրադարձային Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ առաջին նախագահը քառասուն տարվա գործընկերներ են և...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ առաջին նախագահը քառասուն տարվա գործընկերներ են և նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն․ Արման Մուսինյան

Տելեգրամյան ալիքներում տեղեկություն է շրջանառվում, որ Ամենայն Հայց Կաթողիկոսն ու ՀՀ առաջին նախագահը հանդիպել են, և հղում անելով իրենց տեղեկություններին, հայտնում են, որ Վեհափառը բողոքել է, թե ընդդիմադիր եպիսկոպոսները ճնշում են իրեն։

Շրջանառվող լուրին անդրադարձել է ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը․ «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ Առաջին նախագահը քառասուն տարվա գործընկերներ են Գևորգյան ճեմարանում և «Էջմիածին» ամսագրում համատեղ աշխատանքի ժամանակներից։ Ուստի նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն։
Ինչ վերաբերում է Տելեգրամյան ալիքի այսօրվա հրապարակած հորինվածքներին, դրանք պարզապես միտված են իշխանության և ընդդիմության հնարավոր երկխոսության վիժեցմանը»։