գլխավոր Քաղաքականություն Թուրքիան սպառնում է պատասխանել Կիպրոսի հարցում Վաշինգտոնի որոշմանը

Թուրքիան սպառնում է պատասխանել Կիպրոսի հարցում Վաշինգտոնի որոշմանը

Թուրքիան անպատասխան չի թողնի հունական Կիպրոսին զենքի մատակարարման էմբարգոն չեղարկելու ԱՄՆ որոշումը։

Այս մասին, ըստ թուրքական Anadolu գործակալության, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն

«Թուրքիան կոնկրետ քայլերով կպատասխանի հունական Կիպրոսի զենքի էմբարգոն չեղարկելու Վաշինգտոնի որոշմանը։ Եթե դուք ցանկանում եք էսկալացիա կղզում, մենք պատշաճ կերպով կպատասխանենք»,- ասել է Չավուշօղլուն

ՀիշեցնենքԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հայտարարել էր, որ Հյուսիսային Կիպրոսում Թուրքիան 40 000 հոգանոց ռազմական կոնտինգենտ ունի և ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերն ընդդեմ Կիպրոսի ձեռնարկած սպառազինությունների մրցավազքի։ Նշենք, որ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը սեպտեմբերի 27-ին Երևանում հայտարարել էր, որ Թուրքիան փորձում է օգտվել աշխարհի խառը վիճակից հայ–թուրքական ու հույն–թուրքական հարաբերություններում։

Նրա խոսքով, Թուրքիան դեմ է անգամ, որ Հունաստանը պաշտպանական զենքեր ուղարկի իր կղզիներ` ռազմածովային ուժեր տեղակայելով Էգեյան կղզիներից մի քանի մղոն հեռավորության վրա ու սպառնալով պատերազմ սկսել Հունաստանի։