գլխավոր Իրադարձային Պատրիարք Կիրիլը վարակվել է կորոնավիրուսով

Պատրիարք Կիրիլը վարակվել է կորոնավիրուսով

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը վարակվել է կորոնավիրուսով, նրա հանդիպումներն ու ուղևորությունները չեղարկվել են, ասել է Մոսկվայի պատրիարքարանի հասարակության և ԶԼՄ-ների հետ կապի բաժնի ղեկավար Վլադիմիր Լեգոյդան։

«Առաջիկա օրերին պատրիարք Կիրիլի բոլոր ծրագրված հանդիպումներն ու ուղևորությունները չեղարկվում են COVID-19-ով վարակվելու պատճառով, որն ուղեկցվում է ծանր ախտանշաններով, ուստի անկողնային ռեժիմի և մեկուսացման անհրաժեշտություն կա»,- նշված է հաղորդագրության մեջ։

Լեգոյդան հավելել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի վիճակը բավարար է։