գլխավոր Իրադարձային Աշխատանքից ազատվելու դիմում եմ գրել, շնորհակալ եմ Փաշինյանին՝ վստահության համար․ ՀՀ քաղաքաշինության,...

Աշխատանքից ազատվելու դիմում եմ գրել, շնորհակալ եմ Փաշինյանին՝ վստահության համար․ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

Սեպտեմբերի 29-ից սեփական դիմումիս համաձայն դադարեցնում եմ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում գործունեությունս։ Այս մասին գրել է Գեղամ Շախբազյանը։

«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նման բարձր և պատասխանատու պաշտոնն այս տարիների ընթացքում ինձ վստահելու համար։
2018 թվականի սեպտեմբերի 6-ին ստանձնել եմ Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը, երբ փաստացի կառույցը կազմավորված չէր։ Աշխատանքային գործունեությանս առաջին օրվանից և դրան հաջորդող տարիների ընթացքում ՏՄ ղեկավարի պաշտոնում ես և իմ թիմը լծվել ենք Տեսչական մարմնի կազմավորման, և կայացման բարդ գործին։ Աշխատանքիս վերաբերվել եմ պատասխանատվությամբ և բարձր գիտակցությամբ, ջանք չխնայել՝ օր առաջ ՏՄ վերահսկողության ոլորտներում առկա յուրաքանչյուր խնդրի լուծմանն ուղղված աշխատանքներ իրականացնելուն։
Որպես Տեսչական մարմնի հիմնադիր ղեկավար՝ այս ընթացքում որդեգրել եմ այն սկզբունքը, որ Տեսչական մարմնում առկա ռեսուրսով և գործիքակազմով պետք է և պարտավոր եմ անել առավելագույնը՝ Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտներում անվտանգությունն ապահովելու, կանխարգելիչ-իրազեկող միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ, և հիմա վստահաբար նշում եմ, որ դա ինձ հաջողվել է։


Այս տարիների ընթացքում հազարավոր տնտեսավարողների մեջ կարողացանք ձևավորել ու արմատավորել այն գիտակցումը, որ անընդունելի ու մերժելի է օրենքի ու օրինականության շրջանակներից դուրս գործելաոճը։