գլխավոր Իրադարձային Ոստիկանության Ճամբարակի բաժնի ավագ օպերլիազորին սպանած կասկածյալը ներկայացել է իրավապահներին

Ոստիկանության Ճամբարակի բաժնի ավագ օպերլիազորին սպանած կասկածյալը ներկայացել է իրավապահներին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, սեպտեմբերի 30-ին, ոստիկանության ձեռնարկված բացատրական աշխատանքների արդյունքում իրավապահներին է ներկայացել Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 37ամյա Սամվել Սոսյանը։

«Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է սեպտեմբերի 20-ին Ճամբարակ քաղաքում ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Սիփան Սարիբեկյանին սպանելու մեջ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Սոսյանը Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ։

Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ կայքի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Սևանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ, որի առթիվ էլ քննիչի կողմից հետախուզում էր հայտարարվել Ճամբարակ քաղաքի բնակիչ, 37-ամյա Սամվել Սոսյանի նկատմամբ:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, հետախուզումը հայտարարվել էր սեպտեմբերի 23-ից, իսկ քննիչը դիմել էր նաև Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ճամբարակի նստավայր, միջնորդելով դատարանին, որպեսզի որպես հետախուզվող՝ խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանքը: 

Դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը ու եթե Ս. Սոսյանը հայտնաբերվեր կամ ինքնակամ ներկայանար իրավապահներին, կալանավորվելու էր:

Նա կասկածվում էր ոստիկանության Ճամաբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Սիփան Սարիբեկյանին դանակի մի քանի հարվածներով սպանելու մեջ»,-գրել է կայքը: