գլխավոր Իրադարձային Տրանսպորտային կապերի ապաշրջափակումը միանշանակ դրական կլինի բոլոր կողմերի համար․ Օվերչուկ

Տրանսպորտային կապերի ապաշրջափակումը միանշանակ դրական կլինի բոլոր կողմերի համար․ Օվերչուկ

Հայաստանի ու Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերի ապաշրջափակումը միանշանակ դրական կլինի բոլոր կողմերի համար։ Այս մասին «Российская газета» թերթի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ շեշտելով, որ այն թույլ կտա զարգացնել տնտեսական ու մարդկային կապերն ու բուժել «վերքերը»։

«Ադրբեջանի քաղաքացիները հնարավորություն կունենան Հայաստանի տարածքով մեկնել Նախիջևան ու վերադառնալ, իսկ Հայաստանը, վերջապես, հնարավորություն կունենա ապահովել դեպի Ռուսաստան, Իրան, Կենտրոնական Ասիա և հակառակ ուղղությամբ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների ազատ տեղափոխումը Ադրբեջանի Հանրապետության տարածքով։ Եվ հենց այս փոխադարձ շարժումը, առևտրաշրջանառության ու մարդկային կապերի զարգացումն էլ թույլ կտա սկսել բուժել տարիների վերքերը Հարավային Կովկասի տարածաշրջանում», – ասել է Օվերչուկը՝ հավելելով, որ իրենք աշխառում են այս ամենի կյանքի կոչմանը նպաստելու ուղղությամբ։

Նրա խոսքով՝  ՀՀ-ում քաջ գիտակցում են, որ հետագա տնտեսական աճին խոչընդոտում է տրանսպորտային շրջափակումը։

«Այսօր դրա վերացումից մենք մեկ քայլ ենք հեռու», – շեշտել է ՌԴ փոխվարչապետը։