գլխավոր Իրադարձային Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կա 4 տուժած

Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կա 4 տուժած

Վայոց Ձորի մարզում ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով կա 4 տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ հաղորդագրության` այսօր` ժամը 02։50-ի սահմանում, Լոռու մարզի բնակիչ 49-ամյա Արամ Ս.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում։

Վթարի հետևանքով Արամ Ս.-ն և ուղևորները՝ 25-ամյա Մհեր Ս.-ն, 36-ամյա Արման Պ.-ն, 36-ամյա Ալեքսանդր Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ։

Կայք տեղեկություններով` վարորդն ու վիրավորները պայմանագրային զինծառայողներ են։Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ։