գլխավոր Քաղաքականություն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին. ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին. ԱԳՆ

Հոկտեմբերի 2-ին Ժնևում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ժնևում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

«Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Այսպիսով` անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն առ այն, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցությունները։ Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ կառուցողական է՝ նպատակ ունենալով հասնելու տևական խաղաղության Հարավային Կովկասում, և նույնն ակնկալում է Ադրբեջանից»,– ասել է Հունանյանը: